211652_close_icon
views-count1470 դիտում article-date 16:16 21-08-2015

Հյուսիսային և Հարավային Կորեաները միմյանց հաշվեհարդարով են սպառնում

Հարավային Կորեայի պաշտպանության նախարարությունը նախազգուշացրել է Հյուսիային Կորեային, որ դաժան հաշվեհարդար կտեսնի նրա հետ, եթե վերջինիս զորքերը հարձակում գործեն: «Սեուլը դաժան պատասխան կտա Փհենյանի ցանկացած սադրանքին»,-ասված է այդ երկրի ռազմական գերատեսչության տարածած հայտարարության մեջ: Ավելի վաղ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կին Չեն Ինի հրամանով օգոստոսի 21-ից, տեղի ժամանակով ժամը 17;00-ից ամբողջական մարտական պատրաստվածության պետք է բերվի այդ երկրի բանակը: Նախօրեին էլ Հյուսիսային Կորեան վերջնագիր է ներկայացրել Հարավային Կորեային, այն է՝ 48 ժամվա ընթացքում Հարավային Կորեան պետք է անջատի երկու երկրների սահմանին տեղադրված բարձախոսները, որոնցով հակահյուսիսկորեական քարոզչություն է իրականացվում:

Նմանատիպ նյութեր