211652_close_icon
views-count1207 դիտում article-date 10:49 25-08-2015

Հարավային և Հյուսիսային Կորեաները համաձայնության են եկել

Հարավային Կորեայի իշխանությունները որոշում են կայացրել սահմանին տեղադրված բարձրախոսները հեռացնելու մասին, որոնցով օրական 2-ական ժամ քարոզչություն էր անցկացվում, հաղորդում է Ria Novosti-ն: Որոշումը կայացվել է երկու երկրների միջև տեղի ունեցած բանակցություններից հետո, որի արդյունքում համապատասխան համաձայնագիր է ստորագրվել: Այդ կապակցությամբ ելույթ է ունեցել ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբին: «Միացյալ Նահանգները ողջունում է երկու Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև ձեռք բերված համաձայնությունը: Մենք աջակցում ենք միջկորեական հարաբերությունների բարելավմանն ուղղված անխոնջ ջանքերը»,-ընդգծել է Քիրբին՝ հավելելով, որ այժմ ամեն ինչ կախված Հյուսիսային Կորեայից և Վաշինգտոնը հետևելու է իրադարձությունների զարգացմանը: Ըստ համաձայնագրի՝ առաջիկայում երկու երկրները Սեուլում և Փհենյանում միջկառավարական բանակցությունների կվարեն: Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև միմյանցից հեռացված ընտանիքների միջև կապ հաստատելու մասին:

Նմանատիպ նյութեր