3587 դիտում
19:59 21-08-2015
Լարված իրավիճակ` Հանրապետության հրապարակում. ոստիկանները բերման են ենթարկել «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամներին
Հանրապետության հրապարակից քիչ առաջ ոստիկանները բերման են ենթարկել «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանին և նախաձեռնության երեք այլ անդամների` Սերգեյ Կյուրեղյանին, Դավիթ Հովհաննիսյանին և Անդրանիկ Մանուկյանին՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու պատճառաբանությամբ:
Քիչ առաջ Անդրիաս Ղուկասյանը ազատ է արձակվել: Նա նշեց, որ Ոստիկանության բաժանմունքում կա ևս մոտ 7 քաղաքացի:
Նշենք, որ նրանք բերման են ենթարկվել, քանի որ հրաժարվել են Հանրապետության հրապարակ բերած մեքենայի ավտոդողերը հեռացնել տարածքից։
Նախաձեռության անդամները չեն հեռացրել ավտոդողերը` ասելով, որ դա բեմ կառուցելու համար է։
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ իրենք տեղեկություններ ունեին, որ այդ անվադողերը պետք է այրվեին Հանրապետության հրապարակում:
Հիշեցնենք, որ հուլիսի 27-ից Հանրապետության հրապարակում նստացույց են սկսել «Ոտքի Հայաստան» շարժման մասնակիցները: Նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիան 6,93 դրամով թանկացնելու որոշումը, ՀԾԿՀ անդամների հրաժարականները և ՀԷՑ–ի ազգայնացում։
«Ոտքի, Հայաստան» նախաձեռնությունը այսօր հանրահավաք էր հրավիրել Հանրապետության հրապարակում։
Նմանատիպ նյութեր
35317 դիտում
20:18 17-04-2022
Լարված իրավիճակ Ազատության հրապարակում. ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել ցուցարարների մի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
862 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»