24339 դիտում
14:58 02-03-2015
Լարված և պայթյունավտանգ իրավիճակ՝ Հանրապետության հրապարակում. տաքսիստները փակել են ողջ երթևեկությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի են դուրս եկել տաքսիստները: Նրանք բողոքում են «Լիցենզավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններից եւ պահանջում, որ որեւէ մեկը ընդունի եւ լսի իրենց պահանջները:
Հիշեցնենք, որ ըստ այդ փոփոխությունների՝ Երևան քաղաքում տաքսի ծառայություններ մատուցող ֆիզիկական անձինք ամսական պետք է վճարեն 12 հազար ՀՀ դրամ տուրք:
ՀՀ մյուս քաղաքներում, այդ թվում նաև Գյումրիում վարորդները պետք է վճարեն ամսական՝ բազային տուրքի ութապատիկի չափով (8000 դրամ):
Վարորդները վստահ են, որ այդ գումարը իրենք չեն կարող վճարել:
Հենց դա էլ զայրույթի տեղիք է տվել և վարորդներին ոտքի հանել:
Հանրապետության հրապարակ ժամանեցին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի մեծ թվով ոստիկաններ, Երևանի փոխոստիկանապետ՝ Վալերի Օսիպյանի գլխավորությամբ, և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, Երևանի ՃՈ պետ՝ Արման Հակոբյանի գլխավորությամբ:
Տեղի ունեցավ հրմշտոց ոստիկանների և տաքսիստների միջև:
Ոստիկանները կարողացան տաքսիստներին համոզել և նրանք մասամբ բացեցին Հրապարակի երթևեկությունը:
Տաքսիստների հետ բանակցելու եկավ նաև ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2062 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)