211652_close_icon
views-count2591 դիտում article-date 10:26 25-08-2015

Նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանի գործերը Հայաստանում լավ չեն. ՀԺ

«Հայկական ժամանակը» այսօրվա համարում անդրադարձել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գործարար Տիգրան Արզաքանցյանի գործունեությանը և գրել. «ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, «Գրեյթ վելլի քամփընի» ընկերության սեփականատեր Տիգրան Արզաքանցյանի գործերը ևս Հայաստանում լավ չեն։ Պարզվում է՝ նրա «Գրեյթ վելլի քամփընի» ընկերությունը սնանկացել է դեռ փետրվար ամսին։ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Տիգրան Արզաքանցյանին պատկանող «Գրեյթ վելլի քամփընին» սնանկ է ճանաշվել այս տարվա փետրվարի 27-ին։ «Գրեյթ վելլիին» սնանկ ճանաչելու պահանջով դատարան էր դիմել Հայբիզնեսբանկը։ Ի դեպ, այս տարվա հուլիսի 9-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ սնանկ է ճանաչվել նաև Օշական գյուղում գտնվող նրա «Աշտարակի գինիներ» գործարանը։ Այսպիսով, Արզաքանցյանի գործերը լավ չեն Հայաստանում, սակայն նա Հայաստանից դուրս էլ բիզնես ունի։ Օրինակ՝ հայտնի է, որ Ֆրանսիայի Կոնյակ քաղաքում գործարան է գնել վերջին տարիներին»։

Նմանատիպ նյութեր