Համաշխարհային բանկը Ուկրաինային 500 մլն վարկ կտրամադրի
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հավանության է արժանացրել Ուկրաինային 500 մլն դոլարի վարկի հատկացումը:
Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով ԱՄՆ-ում Ուկրաինայի դեսպանատունը:
Հայտնի է, որ գործադիր տնօրենների խորհրդի կողմից որոշումն ընդունվել է օգոստոսի 25-ին: