211652_close_icon
views-count1357 դիտում article-date 09:44 16-09-2015

Համաշխարհային բանկը Ուկրաինային 500 մլն դոլարի վարկ է տրամադրել

Համաշխարհային բանկը որոշում է կայացրել 500 ԱՄՆ դոլարի չափով Ուկրաինային վարկ տրամադրելու մասին: Միջոցները կուղղվեն այդ երկրի ֆինանսական սեկտորի բարելավմանը: Միևնույն ժամանակ ՀԲ Բելառուսի, Մոլդովայի և Ուկրաինայի հարցերով տնօրեն Չիմիյաո Ֆանը ընդգծել է, որ Ոկրաինայի կայունությունը և տնտեսական աճը վերականգնելը հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ այդ երկիրը շարունակի շարժվել բարեփոխումների ուղով: Նրա խոսքով՝ կայունության նշաններ արդեն նկատվում են: Ներկայիս վարկը բանկային ծրագրի մի մասն է: Ծրագրով նախատեսված է Ուկրաինային մինչև 2015 թվականի վերջը շուրջ 2 մլրդ դոլարի չափով վարկի տրամադրում: Ուկրաինան արդեն ստացել է նախատեսված վարկից 1,215 միլիարդը:

Նմանատիպ նյութեր