211652_close_icon
views-count2819 դիտում article-date 16:56 26-08-2015

Թաիլանդում կատաղած փիղը սպանել է իր ուղեկցին ու ջունգլի տարել զբոսաշրջիկներին

Թաիլանդի հյուսիսում հանկարծակի կատաղած փիղը ժանիքներով սպանել է իր ուղեկցող տղամարդուն (մահուտ) և ջունգլի տարել չինացի զբոսաշրջիկների ընտանիքին: Այդ մասին հաղորդել է Թաիլանդի 3-րդ ազգային հեռուստաալիքը: Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան Չիանգմայ նահանգի «փղերի ճամբար» կոչվող տարածքում: Փիղը, որի վրա այդ պահին նստած են եղել չինացի ամուսինները իրենց երեխայի հետ, հանկարծակի սկսել է կատաղության նշաններ ցույց տալ, ժանիքներով մահացու հարվածներ է հասցրել ուղեկցին և վազել դեպի անտառ՝ իր հետ տանելով զբոսաշրջիկներին: Միայն 2-ժամյա որոնողական աշխատանքներից հետո փրկարարներին հաջողվել է գտնել փղին և փրկել ընտանիքին:

Նմանատիպ նյութեր