211652_close_icon
views-count1614 դիտում article-date 10:24 27-08-2015

Թուրքիայում շարունակվում են հարձակումները ոստիկանների վրա. կան վիրավորներ

Թուրքիայում ոստիկանության վրա կրկին հարձակումներ են իրականացվել Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների կողմից: Anadolu-ի փոխանցմամբ՝ Օսմանիեում զինված հարձակման է ենթարկվել ոստիկանական ավտոմեքենան: Գազիանթեփ քաղաքում հրազենային կրակահերթ է բացվել ոստիկանական բաժանմունքի վրա, որտեղից ոչ հեռու հայտնաբերվել է ավտոմեքենա, որից քրդերը բացել են կրակը: Վանում կրակ է բացվել ոստիկանական ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վրավորվել է 2 մարդ: Նշված բոլոր վայրեր են տեղակայվել հավելյալ ստորաբաժանումներ, տարվում են հակաահաբեկչական օպերացիաներ՝ հարձակումներն իրականացրածներին հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր