211652_close_icon
views-count1589 դիտում article-date 12:45 27-08-2015

«Մոխրագույնի 50 երանգները» գրքի հրատարակիչը փոխհատուցում կստանա

«Մոխրագույնի 50 երանգները» սկանդալային գրքի առաջին հրատարակիչը, որը խաբեությամբ զրկվել էր հոնորարներից, մի քանի միլիոն դոլարի փոխհատուցում կստանա: ԱՄՆ-ի դատարանի որոշմամբ՝ Ավստրալիայի քաղաքացի Ամանդա Հեյուորդը Տեխասի բնակիչ Ջենիֆեր Պեդրոսին կվճարի 10,7 միլիոն դոլար: Կանայք գործընկերներ են եղել այն հրատարակչությունում, որտեղ լույս է տեսել «Մոխրագույնի 50 երանգները» գիրքը, սակայն հետագայում հրատարակելու իրավունքը վաճառվել է մեկ այլ ընկերության, եւ Ջենիֆերը խաբեության զոհ է դարձել: Հիշեցնենք՝ «Մոխրագույնի 50 երանգները» գիրքն ամբողջ աշխարհում տարածվեց ավելի քան 100 միլիոն օրինակով:

Նմանատիպ նյութեր