1707 դիտում
11:53 05-09-2014
Բնակարանների գնանկու՞մ. Անշարժ գույքի բորսան կանխատեսում է բնակարանների համընդհանուր էժանացում
Անշարժ գույքի շուկայում փոփոխություն գրեթե չկա: Առաջին 7 ամիսներին գները պահպանվել են: Կադաստրի պետական կոմիտեի տվյալով` պահանջարկը 23 տոկոս ավելացել է, բայց անշարժ գույքի բորսայի ղեկավարը թերահավատորեն է այս տվյալն ընդունում, ասում է այդ դեպքում գները բարձրացած կլինեին: Օրենսդրական դաշտը 3 տարի առաջ փոխվեց, բայց վիճակը անշարժ գույքի շուկայում վատացավ: Արտոնագրային վճարի մասին օրենքը ստվերի բերեց:
Կառավարությունը պետք է քայլեր ձեռնարկի ոլորտը կարգավորելու համար: Նորակառույցներում բնակարան ձեռք բերելու համար շատ մարդիկ մեծ գումարներ վճարեցին, բայց այդպես էլ բնակարանը չստացան: Սա նվազեցրել է նորակառույց բազմաբնակարային շենքերում բնակարան ձեռք բերելու ցանկությունը: Փորձագետը կանխատեսում է, որ մինչև տարեվերջ անշարժ գույքի շուկայում փոփոխություն չի լինի; Ռուսաստանից ստացվող տրանսֆերտները նվազել են, սա կարող է նպաստել, որ գնանկում լինի:
Շուկայի զարգացմանը չեն նպաստում նաև հիպոթեքային վարկերը: Տոկոսադրույքները դեռ բարձր են: Անշարժ գույքի շուկան աշխուժացնելու համար օտարերկրացի գնորդներին պետք հետաքրքրել: Անշարշ գույքի բորսայի ղեկավարը որոշակի փոփոխությունների սպասում է եկող տարի:
Աղբյուրը` [url=http://www.armnewstv.am/news/33231]Armnewstv.am[/url]
Նմանատիպ նյութեր
2183 դիտում
16:58 18-09-2020
Վարշավայի ֆոնդային բորսան մտադիր է ձեռք բերել Հայաստանի ֆոնդային բորսան. ԿԲ
9905 դիտում
09:49 16-03-2021
«Կոլապս»՝ անշարժ գույքի շուկայում. Երևանում բնակարանների գները նվազում են. «Ժամանակ»
Այս բաժնից
604 դիտում
16:32 30-12-2024
Պուտինը շնորհավորել է ՀՀ գործող եւ նախկին ղեկավարների Ամանորն ու Սուրբ Ծնունդը
1045 դիտում
16:22 30-12-2024
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը. ԶԼՄ-ներ
517 դիտում
15:48 30-12-2024
2025 թ. հունվարին մաքսային մարմնում ամբողջական կգործարկվի «Ծանուցման» էլեկտրոնային համակարգը