211652_close_icon
views-count12589 դիտում article-date 10:19 28-08-2015

Հայկական ուժերը կանխել են հակառակորդի 20-25 հոգանոց դիվերսիոն խմբի ներթափանցման փորձը. ԼՂՀ ՊՆ

Օգոստոսի 28-ին ժամը 01.40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման հերթական փորձ: ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացանք, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հոգուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Ծավալված մարտերի ընթացքում հայկական կողմը կորուստներ չի ունեցել: Բացի հետախուզադիվերսիոն գործողությունից, հակառակորդը` օգոստոսի 27-ի լույս 28-ի գիշերը տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 110 անգամ, որի ընթացքում արձակել է 2000-ից ավելի կրակոց, այդ թվում` 35 կրակոց` 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների պատասխան գործողություններից հետո հակառակորդի ակտիվությունը ճնշվել է: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:

Նմանատիպ նյութեր