211652_close_icon
views-count10005 դիտում article-date 13:46 02-10-2015

Հայկական ուժերը կանխել են Նախիջևանի կողմից ադրբեջանական ուժերի ներթափանցման փորձը

Հոկտեմբերի 1-ին, ժամը 22:30-ի սահմաններում, հայ-ադրբեջանական պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում` Երասխի ուղղությամբ, հայկական կողմի համար անհայտ պատճառներով Նախիջևանում տեղակայված ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներից մեկի կողմից ձեռնարկվել է պետական սահմանի խախտման փորձ, որն արդեն իսկ նկատվել է միջդիրքային տարածությունում և կանխվել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների կողմից: Տեղի ունեցած փոխհրաձգության արդյունքում հակառակորդը հետ է նահանջել: ՀՀ պաշտպանության նախարարությունը նախազգուշացնում է, որ հայ-ադրբեջանական պետական սահմանի նախիջևանյան ուղղությամբ լարվածության բացակայության պայմաններում հակառակորդի կողմից իրադրությունը սրելու փորձերը խստագույնս պատժվելու են: [b]ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն[/b]

Նմանատիպ նյութեր