211652_close_icon
views-count1907 դիտում article-date 13:35 28-08-2015

Իրանը հետաքրքրված է ռուսական ռազմածովային ու ավիացիոն տեխնիկայի ձեռքբերմամբ

Իրանի իշխանությունները ցանկանում են ձեռք բերել ռուսական ավիացիոն ու ռազմածովային տեխնիկա, ավելին, ցանկանում են արտադրություն կազմակերպել հենց իրենց երկրի ներսում: Այդ մասին Interfax-ին հայտնել է իրանցի բարձրաստիճան ռազմադիվանագիտական աղբյուրը: Նրա խոսքով՝ ներկա պահին բանակցություններ են տարվում Իրանի և Ռուսաստանի միջև Իրանին Cy-30 բազմաֆունկցիոնալ կործանիչներ և Як-130 ուսումնամարտական ինքնաթիռներ, «ֆրեգատ» դասի նավեր և ստորջրյա նավեր ձեռք բերելու շուրջ: Ավիաշինարարական ոլորտում համագործակցություն ծավալելու շուրջ բանակցություններն անցկացվել են MAKS-2015 ավիասալոնի շրջանակներում:

Նմանատիպ նյութեր