3942 դիտում
14:52 27-06-2018
Կայացել է Միջպետական ավիացիոն կոմիտեի Համակարգող- խորհրդատվական ավիացիոն բժշկական խորհրդի 38-րդ նիստը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանում կայացել է Միջպետական ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) Համակարգող- խորհրդատվական ավիացիոն բժշկական խորհրդի 38-րդ նիստը և կոնֆերանսը:
Ֆորումին մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության, «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության, ՀՀ առողջապահության նախարարության աշխատակիցներ, ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակագ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման նախարարության, ԱՊՀ տարածաշրջանի առաջատար մասնագետներ, ավիացիոն կազմակերպությունների, բժշկական կազմակերպությունների ներկայացուցիչներ Ռուսաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ղրղստանից, Վրաստանից, ինչպես նաև իրենց մասնակցությունն են ցուցաբերել «Շերեմետևո» ու «Պուլկովո» միջազգային օդանավակայանների, Aeroflot ավիաընկերության ներկայացուցիչներ և այլք:
Կոնֆերանսի ընթացքում քննարկվել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) պահանջներին համապատասխան ավիաբժշկական փորձաքննության ընթացակարգերի մշակման, համապատասխանեցման և ներդրման, թռիչքների բժշկասանիտարական անվտանգության, մասնագետների վերապատրաստման և որակավորման բարձրացման, աշխատանքային պայմանների՝ առողջության համար վնասակար գործոնների կառավարման, ավիացիոն մասնագետների առողջության պահպանման հարցեր:
«Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության գործադիր տնօրեն Լիլիթ Ղազարյանը, խոսելով ՄԱԿ Համակարգող- խորհրդատվական ավիացիոն բժշկական խորհրդի մասին, նշել է, որ արդեն երկրորդ անգամ է, ինչ այն անցկացվում է Հայաստանում, և եթե 2008 թվականին տեղի ունեցած նիստին մասնակիցները միմյանց հետ փոխանակվում էին իրենց փորձով, ապա այս տարի հայ մասնագետներն են իրենց՝ միջազգային չափանիշներին համապատասխան դրական փորձով կիսվում մասնակիցների հետ: «Մոտ երեք տարի է՝ աշխատում ենք Եվրոպական Միության և Քաղաքացիական միջազգային ավիացիոն կազմակերպության (ICAO) չափանիշներին համապատասխան, որը թույլ է տալիս ավելի լայնածավալ հետազոտություններ իրականացնել, ավելի ճիշտ կողմնորոշվել և փորձել երկարացնել օդաչուների, կարգավարների թռիչքային, աշխատանքային կյանքը»,- նշել է Լիլիթ Ղազարյանը:
ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության թռիչքային գործունեության պետ Գրիգոր Հայրապետյանն էլ իր խոսքում նշել է, որ օդաչուները մշտապես գտնվում են բժիշկների վերահսկողության տակ և օգտվում են վերականգնողական ծրագրերից, որպեսզի երկարաձգվի օդաչուի թռիչքային կյանքը:
Նշենք, որ նիստի ընթացքում «Ավիաբուժ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերությունը Միջպետական ավիացիոն կոմիտեի կողմից պարգևատրվել է ոլորտում ունեցած անգնահատելի ներդրման համար:
Տեղեկացնենք նաև, որ Միջպետական ավիացիոն կոմիտեն հիմնվել Է 1991 թվականի դեկտեմբերի 25-ին ստորագրված «Քաղաքացիական ավիացիայի և օդային տարածության օգտագործման մասին» միջկառավարական համաձայնագրի հիման վրա: ՄԱԿ Համակարգող- խորհրդատվական ավիացիոն բժշկական խորհրդի 38-րդ նիստը նվիրված է կազմակերպության 25-ամյակին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
Նմանատիպ նյութեր
2968 դիտում
15:52 27-04-2017
Երևանում կայացել է ԵԱՏՀ կոլեգիային կից հարկային քաղաքականության և վարչարարության խորհրդատվական կոմիտեի նիստը
1904 դիտում
19:30 24-10-2018
Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Արդյունաբերության խորհրդատվական կոմիտեի 18-րդ նիստը
Այս բաժնից
859 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
751 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
670 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան