2544 դիտում
13:52 29-08-2015
Վանաձորցի նկարչուհի Արև Ղամբարյանի երեխաները հիվանդ են. նրանց մեր օգնությունն է անհրաժեշտ. տեսանյութ
Արև Ղամբարյանը 39 տարեկան է: Ծնվել և ապրում է Վանաձոր քաղաքում: Մասնագիտությամբ նկարչուհի է: Ամուսնացած է, ունի երեք զավակ: Ամուսինը շատ վաղուց լքել է ընտանիքը` ամբողջ հոգսը թողնելով Արևի ուսերին: Արևը տուն չունի, ապրում է Վանաձորի Դիմաց թաղամասում գտնվող խուլ-համրերի հանրակացարանում՝ իր երեք զավակների և մայրիկի հետ: Ավագ որդին՝ Սմբատը, 15 տարեկան է, ունի առողջական խնդիրներ, երկրորդը՝ Սյուզին, ծնվել է 2006թ. նոյեմբերի 3-ին Պիեռ Ռոբին համախտանիշով, նրա մոտ պետք է կատարվեր գայլի երախի վիրահատություն, երեխայի մոտ առկա է ստորին ծնոտի հետաճ, ունի նաև լսողական խնդիր, հասակը թերաճ է, համապատասխանում է 4-5 տարեկանի հասակի:
Արաբկիր ԲԿ-ում կատարվել են վիրահատություններ, սակայն դրանք ուղեկցվել են վիրահատական դեֆեկտներով: Հիմա Սյուզիին սպասվում են նոր վիրահատություններ՝ ատամների և կատիկի հետ կապված, որովհետև վերջինիս չլինելու պատՃառով երեխան չի կարողանում հնչյուններն ամբողջական արտաբերել և սնունդը կուլ տալ: Երրորդ զավակը՝ Սոնան, առողջական խնդիրներ չունի: Արև Ղամբարյանի ընտանիքը 2014 թվականի հոկտեմբեր ամսից հոսանքազրկված է:
Չկարողանալով վճարել, հարկադիր տույժով զրկվել է հոսանքից, սառեցվել է նաև երեխայի թոշակի հաշիվը, մինչ օրս ընտանիքն ապրում է առանց լույսի: Մութն ու սովը չէին խանգարել Արևին որ հասարակության համար մեծացնի հոգևոր արժեքներով հարուստ զավակներ: Նրա հանրակացարանային այդ փոքրիկ մութ սեյակը շողում էր մաքրությունից և ամեն տեղ գրքեր են դրված: Դրանք Արևը գնել էր իր երեխաների համար:
Երեք երեխաներն էլ բացի դպրոցից հաճախում են բազմաթիվ խմբակների: Սմբատը արդեն Դրամատիկական թատրոնի դիպլոմ ունի, Սյուզին ներառական դպրոցի հետ մեկտեղ գնում է դհոլի, Սոնան էլ սպորտի մեջ ունի հաջողություններ: Արաբական Էմիրություններում ապրող մի հայ բարերար 150 000 դրամ է փոխանցել Արևին՝ հոգալով նրա լույսի հարցը: Զրույցի ժամանակ ավելի մեծ հարգանքով լցվեցինք Արևի նկատմամբ, որովհետև ո´չ բողոքում էր, ո´չ մեղադրում: Ուղղակի ուզում էր, որ քաղաքապետարանը իրեն բնակարանով ապահովի:
Եթե կլինեն մարդիկ, ովքեր կցականան օգնել Արևի ընտանիքին, նրա մայրիկի՝ Սուսաննա Ղուլինյանի անունով, բացվել են հաշվեհամարներ Կոնվերս բանկում ՝
[b]1930055095520100 ՀՀ դրամ,
1930055095520101 ԱՄՆ դոլար,
1930055095520104 ԵՎՐՈ,
1930055095520158 ՌԴ ռուբլի,
SWIFT CODE:COVBAM22:
Հեռ.՝ +374091111391, +37494090576:
[/b]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
712 դիտում
19:49 20-12-2024
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել նախարարների երդման արարողություն
586 դիտում
19:34 20-12-2024
ՄԻՊ-ը Շառլ Ազնավուրի անվան գրադարանների կենտրոնացված համակարգում խոսել է խտրականությունից
538 դիտում
19:19 20-12-2024
Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգողին