4197 դիտում
12:43 30-08-2015
Կառլեն Մկրտչյան. Հայաստանի կեսը տխրել է «Սպարտակի» պարտության պատճառով. տեսանյութ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում «Անժիի» կազմում դարձավ Մոսկվայի «Սպարտակի» նկատմամբ տարած անակնկալ հաղթանակի (2:1) հիմնական հերոսներից մեկը: Նշենք, որ դա «Անժիի» առաջին հաղթանակն էր առաջնությունում, իսկ Մկրտչյանի համար` առաջին լիարժեք խաղը «Անժիի» կազմում:
Խաղից հետո Մկրտչյանը կիսվել է տպավորություններով: «Սպարտակը» ուժեղ թիմ է, բայց միշտ չէ, որ հաղթում է ուժեղը:
Այդ երեք միավորը օդի պես շատ կարևոր էին մեր համար: Մենք լավ թիմ ունենք և կարող ենք ավելի լավ խաղալ:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա այսօր Արազ Օզբիլիզի հետ միասին կժամանենք հավաքական: «Սպարտակի» հետ խաղից հետո Հայաստանի կեսը ուրախացել է, որ «Անժին» է հաղթել, կեսը` տխրել» ասել է Մկրտչյանը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2459 դիտում
09:54 01-05-2016
Բրիտանացիների կեսը ցանկանում է դուրս գալ ԵՄ-ի կազմից, մյուս կեսը՝ ոչ. հարցում
1408 դիտում
09:02 23-11-2023
Ճանապարհի կեսը բարեկարգվել է, կեսը մնում է քարուքանդ վիճակում. «Փաստ»
1025 դիտում
18:25 13-07-2016
Գործի հաջողության կեսը՝ նվիրված մարդն է. ԿԳ նախարար Լևոն Մկրտչյան
Այս բաժնից
2194 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2848 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2374 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում