211652_close_icon
views-count2450 դիտում article-date 09:54 01-05-2016

Բրիտանացիների կեսը ցանկանում է դուրս գալ ԵՄ-ի կազմից, մյուս կեսը՝ ոչ. հարցում

Մեծ Բրիտանիայի բնակչության կարծիքը Եվրամիությունից դուրս գալու վերաբերյալ կիսվել է գրեթե 2 հավասար մասի, գրում է հեղինակավոր The Guardian պարբերականը: Հանրաքվե անցկացնելու մասին հարցման արդյունքների համաձայն, որն անցկացրել է Opinium սոցիալական ծառայությունը, հարցվածների 42%-ը պատրաստ է աջակցել ԵՄ-ի կազմում Թագավորության մնալու գաղափարին, իսկ 41%-ը քվեարկել է կառույցից դուրս գալու օգտին: Նշվում է, որ կրճատվել է այդ հարցում չկողմնորոշվողների թիվը՝ 18%-ից իջնելով մինչև 14%-ի:

Նմանատիպ նյութեր