211652_close_icon
views-count968 դիտում article-date 01:01 31-08-2015

Հունաստանում եւ Իտալիայում մտադիր են ստեղծել ներգաղթյալների գրանցման կենտրոններ

Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի Ներքին գործերի նախարարները Հունաստանին եւ Իտալիային կոչ են արել ստեղծել հատուկ կենտրոններ, որտեղ տեղի կունենա Եվրոպա եկած բոլոր ներգաղթյալների գրանցումը: Մասնավորապես, անձնական տվյալներից բացի, ներգաղթյալներից կվերցվեն նաեւ մատնահետքեր: Առաջարկի հեղինակները կարծում են, որ Եվրամիությունը պետք է կազմի նաեւ ներգաղթյալների համար առավել անվտանգ երկրների ցուցակը: Հիշեցնենք երկու շաբաթ հետո տեղի կունենա Եվրամիության նախարարների հանդիպումը, որի ժամանակ կքննարկվի «միգրացիոն ճգնաժամը»:

Նմանատիպ նյութեր