211652_close_icon

Եվրամիությունը Իտալիայում և Հունաստանում կստեղծի ներգաղթյալների գրանցման կետեր

views-count955 դիտում article-date 12:30 26-06-2015
Եվրամիությունը պատրաստվում է ներգաղթայալների գրանցման կետեր ստեղծել Հունաստանում և Իտալիայում, որոնք թույլ կտան վերահսկել միգրացիոն իրավիճակը: Այդ մասին ԵՄ-ի գագաթաժողովի արդյունքների ամփոփումից հետո լրագրողներին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը: Վերջինս նաև նշել է, որ գագաթաժողովում որոշում է կայացվել անօրինական ներգաղթյալներին հայրենիք վերադարձնելու գործընթացն ակտիվացնելու մասին: Բացի այդ, ԵՄ-ը հավելյալ օգնություն կցուցաբերի Աֆրիկայի երկրների զարգացմանը՝ այդկերպ նվազագույնի հասցնելով միգրացիոն հոսքը դեպի Եվրոպա:

Նմանատիպ նյութեր