211652_close_icon
views-count1552 դիտում article-date 13:42 31-08-2015

Սեպտեմբերի 1-ից Երևանի մի շարք դպրոցամերձ հատվածներում արագաչափերի թույլատրելի առավելագույն արագության շեմը կդառնա 40կմ/ժ

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքի ներքոնշյալ ճանապարհահատվածներում տեղադրված արագաչափ սարքերի թույլատրելի առավելագույն արագության շեմը աշխատանքային օրերին՝ ժամը 08:00-ից մինչև 18:00-ն, կրկին կդառնա 40կմ/ժ. [b]1. Օրբելի փողոց, թիվ 83 դպրոցի հարակից տարածք, 2. Նաիրի Զարյան փողոց, թիվ 51 դպրոցի հարակից տարածք, 3. Արտաշիսյան փողոց, թիվ 27 դպրոցի հարակից տարածք, 4. Տիգրան Պետրոսյան փողոց, թիվ 189 դպրոցի հարակից տարածք, 5. Ավետիսյան փողոց, թիվ 44 դպրոցի հարակից տարածք, 6. Զաքարիա Քանաքեռցու փողոց, թիվ 93 դպրոցի հարակից տարածք, 7. Ռուբինյանց փողոց, թիվ 3 շենքի հարակից տարածք:[/b] [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր