3395 դիտում
14:26 31-08-2015
«Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը աուդիտի բաց մրցույթ է հայտարարել
՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ՓԲ ընկերությունը հայտարարել է բաց մրցույթ աուդիտորական ծառայությունների մատուցման համար: ՛՛Հայաստանի էլեկտրական ցանցեր՛՛ ՓԲԸ 2009-2014 թթ. ծախսերի աուդիտի, համաձայնեցված ընթացակարգերի իրականացման ու համապատասխանության աուդիտի անցկացման տեխնիկական առաջադրանքը պատրաստվել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ Էներգետիկայի նախարարության միացյալ ջանքերով:
Մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջները և ծառայությունների ու մրցույթի ընթացակարգի մանրամասն նկարագիրը ներառված են մրցութային փաստաթղթերում, որոնք կտրամադրվեն ցանկացած մասնակցի՝ նրա գրավոր պահանջի համաձայն ` ըստ համապատասխան կարգի: Մրցույթի անցկացման մասին մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ընկերության www.ena.am կայքում:
՛՛ՀԷՑ՛՛ ՓԲ ընկերությունը հրավիրում է իրավաբանական անձանց և անհատ ձեռներեցներին մասնակցել մրցույթին:
Նախնական գնահատականներով աուդիտի անցկացման ժամկետը կկազմի 3 ամիս:
Մրցութային հայտերը պետք է ներկայացվեն ոչ ուշ քան 2015 թվականի սեպտեմբերի 30–ի 10:00: Ծրարների հրապարակային բացման ընթացակարգը կիրականացվի 2015 թվականի սեպտեմբերի 30-ին, ժամը 11:00-ին:
Նմանատիպ նյութեր
4567 դիտում
16:17 23-10-2020
Զինվորական քողարկող ցանցեր գործելու համար անհրաժեշտ են դարպասային ցանցեր. ԲԿՄԱ
7433 դիտում
09:30 19-03-2014
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում ընկերության վաճառքի հեռանկարը խառնաշփոթ է ստեղծել․ Հրապարակ
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1177 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1003 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը