982 դիտում
17:36 31-08-2015
Դեսպան Աղաջանյանը հանդիպել է Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահին
Օգոստոսի 27-ին Ինդոնեզիայում ՀՀ դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպում ունեցավ Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի (վերին պալատ) նախագահ Իրման Գուսմանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեց երկկողմ հարաբերություններին և միջխորհրդարանական կապերին առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցներն ընդգծեցին երկկողմ հարաբերությունների զարգացման և խորացման գործում միջխորհրդարանական համագործակցության կարևորությունը և դրան նպաստող քայլերի իրականացման անհրաժեշտությունը:
Դեսպան Աղաջանյանը մասնավորապես նշեց, որ միջխորհրդարանական կապերի ամրապնդումը թույլ կտա նաև դիտարկել հայ-ինդոնեզական հարաբերությունների նոր բնագավառներ, ինչպես նաև կնպաստի երկկողմ ճանաչելիության մակարդակի առավել բարձրացմանը, երկու ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը:
Իրման Գուսմանն իր հերթին պատրաստակամություն հայտնեց` իր նպաստը բերելու միջխորհրդարանական մակարդակով կապերի խթանման գործին
Նմանատիպ նյութեր
924 դիտում
20:26 22-01-2016
Դեսպան Աղաջանյանը հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի Ժողովրդական խորհրդատվական ասամբլեայի նախագահի հետ
3278 դիտում
13:59 07-03-2018
Դեսպան Աննա Աղաջանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդիի հետ
Այս բաժնից
949 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»