924 դիտում
20:26 22-01-2016
Դեսպան Աղաջանյանը հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի Ժողովրդական խորհրդատվական ասամբլեայի նախագահի հետ
Հունվարի 21-ին Ինդոնեզիայի խորհրդարանում դեսպան Աննա Աղաջանյանը հանդիպում ունեցավ Ժողովրդական խորհրդատվական ասամբլեայի նախագահ Զուլկիֆլի Հասանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ինդոնեզական երկկողմ կապերը, այդ թվում` միջխորհրդարանական համագործակցությանն առնչվող հարցեր:
Զուլկիֆլի Հասանը նշեց, որ Հայաստանի և Ինդոնեզիայի միջև առկա են սերտ հարաբերություններ, որոնք անհրաժեշտ է առավել ամրապնդել ոչ միայն կառավարությունների, այլև խորհրդարանների մակարդակներով:
Դեսպան Աղաջանյանը, իր հերթին, նշեց, որ Հայաստանը նույնպես կարևորում է Ինդոնեզիայի հետ հարաբերությունների ամրապնդումը՝ մեծ կարևորություն տալով նաև միջխորհրդարանական ձևաչափին: Այս համատեքստում դեսպանը զրուցակցին ներկայացրեց Հայաստանում վերջերս տեղի ունեցած սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի արդյունքում երկրի կառավարման ձևի փոփոխության վերաբերյալ տեղեկատվություն՝ նշելով, որ նոր սահմանադրությամբ խորհրդարանին առավել լայն լիազորություններ տրամադրելու պայմաններում, միջխորհրդարանական համագործակցությունը կարող է բացել երկկողմ հարաբերությունների ընդլայնման նոր հորիզոններ:
Տեղեկանք. Ինդոնեզիայի Ժողովրդական խորհրդատվական ասամբլեան միավորում է 560 անդամ ունեցող ներկայացուցիչների պալատը և 132 անդամներից կազմված տարածաշրջանային ներկայացուցիչների խորհուրդը:
Նմանատիպ նյութեր
3278 դիտում
13:59 07-03-2018
Դեսպան Աննա Աղաջանյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի ԱԳ նախարար Ռեթնո Մարսուդիի հետ
1635 դիտում
17:43 12-02-2019
Դեսպան Աղաջանյանը հանդիպում է ունեցել Ինդոնեզիայի երկրորդ խոշորագույն քաղաք՝ Սուրաբայայի քաղաքապետի հետ
979 դիտում
17:36 31-08-2015
Դեսպան Աղաջանյանը հանդիպել է Ինդոնեզիայի խորհրդարանի Տարածաշրջանային ներկայացուցիչների պալատի նախագահին
Այս բաժնից
907 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
925 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»