211652_close_icon
views-count42512 դիտում article-date 12:01 01-09-2015

Մինչ բնակիչները թերահավատ էին, Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում տաք հետքերով բացահայտեցին աղմկահարույց սպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցներ հետ ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, բացահայտել են երեկ՝ օգոստոսի 31-ին, Երևանում տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված սպանությունը կատարելու կասկածանքով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Լևոն Լևոնյանի որոշմամբ ձերբակալվել է Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի բնակիչ, սակայն Երևանի 16-րդ թաղամասում փաստացի բնակվող, 32-ամյա Ռաֆայել Մկրտումյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը: Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեկ, երբ նշված շենք էին ժամանել ոստիկաններն ու քննիչները, բնակիչները թերահավատորեն ասում էին, թե՝ չենք հավատում, որ սպանությունը կբացահայտվի, քանի որ մեզ համար առեղծվածային էր, իսկ սպանվածն էլ մեկուսի կյանք էր վարում, երբեմն տան ընդունում էր թաղամասին անծանոթ մարդկանց: Այսօր, իմանալով, որ սպանությունը բացահայտվել է, նույն այդ բնակիչները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Ինչ ուզում են, ասեն, ոստիկաններն ու քննիչները լավ էլ աշխատեցին ու, ժողովրդի ասած «գողի ու նրա օրը 40 օր է» այս դեպքում կարելի է նշել: Պատկերացնում ենք, որ եթե չբացահայտվեր, սաղ շենքը, սաղ թաղամասը կասկածի տակ էր մնալու, ու մեկը մեկին մեղադրելու էին այդ զարհուրելի սպանությունը կատարելու մեջ: Միայն մի բան կասենք՝ հալալ ա Մաշտոցի ոստիկաններին ու քննիչներին»: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/31/63381/]հայտնել[/url] էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 31-ին դաժան սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 41 շենքի 2-րդ մուտքի 1-ին հարկի բնակարանում տղամարդու դի կա: Նշված վայր էին ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի մեծ թվով աշխատակիցներ՝ Մաշտոցի ոստիկանապետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ: Ժամանել էին նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Սահակ Գրիգորյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել էր նաև դատական բժիշկը: Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի թիվ 15 բնակարանում՝ հյուրասենյակում, բազմոցի վրա, հայտնաբերել էին սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներից մահացած 54-ամյա Վահան Աղաջանյանի դին: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր