81165 դիտում
22:30 06-08-2024
Տավուշի մարզի ոստիկաններն ու քննիչները ժամերի ընթացքում բացահայտեցին Դիլիջանի անտառում մի խումբ անձանց մասնակցությամբ կերուխումի ժամանակ տեղի ունեցած աղմկահարույց սպանությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության (վարչության պետ Արթուր Մկրտչյանի, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանի գլխավորությամբ), ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները (բաժնի պետ Գուրգեն Խաչատրյանի, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Վլադ Բազունցի գլխավորությամբ) և ոստիկանության Տավուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արթուր Լոբյանի), ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները (բաժնի պետ Վահան Ազատյանի գլխավորությամբ), համագործակցելով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժնի, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի քննիչների (վարչության պետ Արգամ Ռաֆայելյանի, քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Մազյանի գլխավորությամբ) հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, ժամերի ընթացքում ճիշտ և գրագետ աշխատանքի արդյունքում բացահայտել են երեկ՝ օգոստոսի 5-ին, Դիլիջանում տեղի ունեցած սպանությունը, ինչպես նաև պարզել են վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 38-ամյա Վահագն Հովակիմյանը դանակով հարվածել է Տավուշի մարզի բնակիչ 46-ամյա Հարություն Ղազարյանին, որից հետո Հ. Ղազարյանը վերցնելով նույն դանակը, դրանով հարվածել և սպանել է Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյանին։ Այնուհետև նույն դանակով մարմնական վնասվածքներ է պատճառել Վ. Հովակիմյանին։
Հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժին տեղափոխված «Mercedes»-ը, պարզվել է, որ հենց այդ ավտոմեքենայով են վիրավորին ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխել։
Իսկ դեպքի վայրում հայտնաբերված դանակը, պարզվել է՝ հենց հանցագործության գործիքն է եղել։
Կասկածյալը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 5-ին սպանություն էր տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ «Դիլիջան» բժշկական կենտրոն է տեղափոխվել անգիտակից վիճակում մի քաղաքացի։
Հիվանդանոց էին մեկնել ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ Արթուր Մկրտչյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Սևակ Բադիրյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի պետ Խաչատրյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Բազունցը և ոստիկանության Տավուշի բաժնի պետ Արթուր Լոբյանը։
Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր։
Կարճ ժամանակ անց «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժնի ահազանգ էր ստացվել, որ «կրծքավանդակի ծակած վերք» ախտորոշմամբ քաղաքացու կողմից իրենց մոտ էր տեղափոխվել մի տղամարդ, ով, գտնվելով ծայրահեղ ծանր վիճակում, գիտակցության չգալով, մահացել էր։
Ահազանգով հիվանդանոց էին ժամանել նաև ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնի խումբը՝ վարչության պետ Արգամ Ռաֆայելյանի, Դիլիջանի քննչական բաժնի պետի տեղակալ Ա. Մազյանի գլխավորությամբ։
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը՝ ժամանել էր նաև Տավուշի մարզի դատախազի պաշտոնակատար Վասիլ Սարգսյանը։
Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ մահացածը Տավուշի մարզի բնակիչ 51-ամյա Արթուր Ուլիխանյան է։
Ոստիկանները պարզել էին նաև, որ նա հիվանդանոց էր տեղափոխվել Տավուշի մարզի բնակիչ Արսեն Մ.-ի կողմից վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով։
Ոստիկանները ու քննիչները, հետո նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Տավուշի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի, դասակի հրամանատար Արմինե Ալիխանյանի գլխավորությամբ, պարզել էին՝ որտեղից էր վիրավորը տեղափոխվել «Դիլիջան» բժշկական կենտրոն։
Ոստիկաններն ու պարեկները ժամանել էին նշված վայր, որը Դիլիջանի անտառային հուշարձաններից մեկի անտառում գտնվող՝ իբրև զրուցարան օգտագործվող տարածքն էր, այնտեղ հայտնաբերել էին արնանման հետքեր, դանակ, օղու կոտրված շշեր և այլ կարևոր իրեր։
Տեղում աշխատում էին նաև ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն ՊՈԱԿ-ի հյուսիսային բաժնի պետ Ա. Ամիրաղյանը, նույն բաժնի գլխավոր փորձագետ Ա. Առաքելյանը և ավագ փորձագետ Լ. Կրիտյանը։
Տարածքը սահմանազատել էին պարեկ Արամ Ղազարյանն ու կրտսեր պարեկներ Հայկ Սարուխանյանը, Աշոտ Էլլարյանն ու Վաչե Առաքելյանը։
Դեպքի փաստով Դիլիջանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 269+
269+