211652_close_icon
views-count1408 դիտում article-date 14:53 01-09-2015

Արցախի նախագահը ցավակցական ուղեգիր է հղել Վահագն Հովնանյանի ընտանիքին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ցավակցական հեռագիր է հղել բարերար Վահագն Հովնանյանի ընտանիքին, որում ասված է. «Խոր ցավով տեղեկացա բարերար, հայ ժողովրդի արժանավոր զավակ Վահագն Հովնանյանի մահվան մասին: Վահագն Հովնանյանը բացառիկ անձնավորություն էր, մեծ հայրենասեր, ով իր ամբողջ կյանքը նվիրել է հարազատ ժողովրդին, հայոց անկախ պետականության զարգացմանը եւ զորացմանը, համահայկական խնդիրների լուծմանը: Նրա գործուն մասնակցությամբ իրականացվել են ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող տարբեր ծրագրեր: Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից անդառնալի կորստի կապակցությամբ ցավակցություն ու զորակցություն եմ հայտնում Վահագն Հովնանյանի ընտանիքին, նրա հարազատներին ու մերձավորներին: Նրա հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում»:

Նմանատիպ նյութեր