211652_close_icon
views-count2830 դիտում article-date 14:29 02-09-2015

Հայտնի է սփյուռքահայ բարերար Վահագն Հովնանյանի հոգեհանգստի օրը

Սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ Վահագն Հովնանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 17:00-ին՝ «Սուրբ Հովհաննես» եկեղեցում: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին հայտնեցին Hovnanyan International ընկերությունից, իսկ հաջորդ օրը տեղի կունենա հուղարկավորությունը։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացել է սփյուռքահայ գործարար, հասարակական գործիչ, բարերար Վահագն Հովնանյանը: Նրա մոտ վերջերս քաղցկեղ էր հայտնաբերվել: Նա հայտնի էր Հայաստանում իր բարեգործական ծրագրերով, որոնք նպատակաուղղված են հայ մշակույթի զարգացմանն ու պահպանմանը, նաև Հայաստանում տուրիզմի զարգացմանը։ Կնոջ՝ Հասմիկ Հովնանյանի հետ 1976 թվականին Նյու Միլֆորդ քաղաքում Վ. Հովնանյանը հիմնել է հայկական դպրոց, նպաստել ԱՄՆ-ի հյուսիս-արլևելյան հայ համայնքի կրթական, կրոնական և մշակութային խնդիրների լուծմանը։ 2000 թվականին ամուսինները Հայաստանում հիմնել են Սայաթ-Նովայի անվան, 2002 թվականին՝ «Վահագն» մրցանակաբաշխությունները։ 2001 թվականի մայիսին ստեղծել է Հայկական տուրիզմի զարգացման գործակալությունը (ՀՏԶԳ)։ Ռիջֆիլդ քաղաքի (Նյու Ջերսի նահանգ) Սուրբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի նախագահ, Ամերիկա-Իսրայել բարեկամության խորհրդի անդամ։ Իսկ1998 թվականին Երևանում կառուցել է Վահագնի թաղամասը։ Վահագն Հովնանյանը արժանացել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության ասպետի պատվավոր, Հայ առաքելական եկեղեցու արքայազն կոչումներին: Ստացել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշան Սուրբ Լեոնի և Սուրբ Վարդանանց եկեղեցիների «Ակնառու ծառայությունների համար», նրան շնորհվել է Կանադա-հայկական «Տարվա հայ» մրցանակը, «էլլիս Այլանդ» (ԱՍՆ) մրցանակը, «Մարդասիրական» (1998, Նյու Տորք) մրցանակ:

Նմանատիպ նյութեր