211652_close_icon
views-count21042 դիտում article-date 16:32 01-09-2015

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են Սևանի ճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով կին վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Հրազդանի քննչական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս «Toyota RAV 4» մակնիշի ավտոմեքենայի վարորդի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Գայի պողոտայի բնակիչ, 42-ամյա Գոհար Պետրոսյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Պետրոսյանն աշխատում է «Գյոռիսկ» գիտահետազոտական ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, իսկ վիրավորներից Ա. Օհանյանն աշխատում է որպես Երևան քաղաքի ջրային տնտեսության ջրամատակարարման, ջրահեռացման համակարգի բաժնի պետ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2015/08/30/63313/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, օգոստոսի 30-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում RAV 4 մակնիշի 77 QO 577 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ հատվածում դուրս էր եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել: Վթարի հետևանքով 1 հոգի մահացել էր, 4 հոգի տեղափոխվել էին հիվանդանոց: Վիրավորներին առաջինը օգնության էին հասել քաղաքացիները և նշված ճանապարահատվածում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հրամանով ծառայություն կատարող շտապօգնության բրիգադները: Դեպքի վայր էր ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը: Տեղում էին նաև ոստիկանության Հրազդանի բաժնի օպերատիվ խումբը` Հրազդանի ոստիկանապետ Արմեն Իսրայելյանի գլխավորությամբ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 82+
82+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր