1376 դիտում
10:20 02-09-2015
Խնդիրը Սահմանադրությունը կամ նույնիսկ վերարտադրությունը չէ, այլ՝ նոր սկզբունքների վրա քաղաքականությունը կառուցելն է. «Առավոտ»
«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «… Որքան ես հասկանում եմ, այս շաբաթների գլխավոր իրադարձությունն էին կուսակցականների եւ նախագահի հանդիպումները սահմանադրական փոփոխությունների թեմայով: Թեստ, որով կուսակցությունները բաժանվում են երկու խմբի՝ «ռեժիմի սպասարկուներ» (ովքեր հանդիպել են) եւ «պուպուշ հեղափոխականներ» (ովքեր չեն հանդիպել): Եթե սահմանադրական փոփոխություններից կամ «չփոփոխությունից» կախված լիներ Հայաստանի ողջ ճակատագիրը, ապա նույնիսկ այդ դեպքում այդ ջրբաժանը դնելը սխալ կլիներ, որովհետեւ ցանկացած ջրբաժանից, իմ կարծիքով, գալիս է «բոլշեւիկ-մենշեւիկ» պայքարի «հարբած» հոտը: «Հեղափոխականների» (բոլշեւիկների) եւ «սպասարկուների» (մենշեւիկների) անկեղծության մակարդակը չափելը գրեթե անհնարին է:
Մի առիթով ֆրանսիացի փիլիսոփա Ժան-Պոլ Սարտրը նկատել էր, որ իրական զգացմունքների եւ դրանց տքնաջան իմիտացիայի միջեւ տարբերությունը չնչին է. եթե դուք հանուն ինչ-որ մեկի զոհողությունների եք գնում, եւ եթե ձեւեր եք թափում, թե ինչ լավն եք, որ գնում եք այդ զոհողություններին, վիճակը գրեթե նույնն է: Որովհետեւ երկրորդ՝ ձեւեր թափելու դեպքում մարդը վաղ թե ուշ սկսում է հավատալ իր «պուպուշությանը»:
Մարդկանց, ազգերի, կուսակցությունների միջեւ բաժանարար գծեր սահմանելը, կրկնեմ, ինքնին վատ է, բայց սահմանադրական փոփոխությունները «չարի եւ բարու» մահացու ճակատամարտի թատերաբեմ սարքելը պարզապես ծիծաղելի է՝ կարելի է ավելի ծանրակշիռ առիթներով հանել թուր-թվանքը եւ ջախջախել իրար, եթե այդպիսի ցանկություն կա: Խնդիրը, ինչպես արդեն շատերն են նշում, Սահմանադրությունը կամ նույնիսկ վերարտադրությունը չէ: Խնդիրը, թող վերամբարձ չհնչի՝ նոր սկզբունքների վրա քաղաքականությունը կառուցելն է՝ ոչ միայն իշխանության, այլեւ ամբողջ քաղաքական համակարգի: Մենք այն վիճակում չենք, որ շարունակենք ապրել հայաստանյան սովորական, 1990-ականներին մշակված մոդելներով: Ժամանակն է օդափոխել սենյակը եւ դադարեցնել պայքարը մի բաժակ օղու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
1120 դիտում
11:28 01-12-2023
Այս իշխանության անփոփոխ մնալը կամ վերարտադրությունը Հայաստանի վերջին էջն է. Վահե Հովհաննիսյան
2470 դիտում
15:05 13-09-2017
Ամենաճիշտ ներդրումը եկեղեցի կառուցելն է. Շարմազանովը հակադարձում է Բագրատյանին
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»