211652_close_icon
views-count2473 դիտում article-date 15:05 13-09-2017

Ամենաճիշտ ներդրումը եկեղեցի կառուցելն է. Շարմազանովը հակադարձում է Բագրատյանին

«Պարոն Բագրատյանը որոշել է օրիգինալ երևալ, պատերազմ է հայտարարում հայոց լեզվին, հետո՝ Առաքելական եկեղեցուն»:- Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ արձագանքելով Հայ առաքելական եկեղեցու վերաբերյալ ՀՀ նախկին վարչապետ, պատգամավոր Հրանտ Բագրատյանի հայտարարությանը։ Նշենք, որ Հրանտ Բագրատյանը Facebook կայքի իր էջում [url=https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/1506918079365705]գրառում[/url] էր կատարել, քննադատելով հայոց պատմության ընթացքում Հայ առաքելական եկեղեցու դերը: «Սսեմ, որ 428 թվականին, եթե հայ իշխանների հոգևոր ու աշխարհիկ դասի մեջ եղել է մի կառույց, որը դեմ է եղել պետության կործանմանը, որը ամեն ինչ արել է, որ պետությունը պահպանվի և դիմել է իշխաններին, դա եղել է սուրբ Սահակ կաթողիկոսը»,- հակադարձեց Շարմազանովը։ Հարցին՝ այն պայմաններում, երբ ներդրում չկա երկրում, արժե՞ այսքան եկեղեցիներ ունենալ, Շարմազանովը պատասխանեց. «Ես կողմ եմ, որովհետև եկեղեցին այն տեղն է, որ մարդ դրական էմոցիաներ է ստանում: Ամենաճիշտ ներդրումը եկեղեցի կառուցելն է»:

Նմանատիպ նյութեր