211652_close_icon
views-count1122 դիտում article-date 10:33 02-09-2015

ԱՄՆ-ն համալրել է իր «սև ցուցակը» ևս 29 ռուսական ընկերությունների անուններով

ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական ևս 29 ընկերությունների նկատմամբ: Ցուցակը հրապարակվել է կառավարական Federal Register կայքում: Այսպես, «սև ցուցակում» են հայտնվել «Վանկորնավթ», «Նավթ-ակտիվ», «Սիզրանի նավթամշակման գործարան», «Անգարի նավթաքիմիական», «Կույբիշևի նավթամշակման», «Նովոկույբիշևի նավթամշակման», «Օրենբուրգնավթ», «Սամոտլորնավթոգազ», «Վերխնեչոնավթոգազ», «Կոմսոմոլսկի նավթամշակման», «РН-Юганскнефтегаз», «ՌՆ Հոլդինգ», ինչպես նաև Իժևսկի էլեկտրամեխանիկական «Կուպոլ» գործարանը և «Իժմաշ» ընկերությունները: Հայտարարության մեջ նշված է, որ նախարարությունն այդ որոշումը կայացրել է Ուկրաինայի արևելքում Ռուսաստանի ստեղծած հակամարտության պատճառով:

Նմանատիպ նյութեր