211652_close_icon
views-count1197 դիտում article-date 09:17 03-09-2015

Թուրքիայում քուրդ զինյալները հարձակվել են ճանապարհային ոստիկանության բաժանմունքի վրա. կան վիրավորներ

Թուրքիայում շարունակվում են զինված հարձակումները ոստիկանական ուժերի վրա: Հերթական միջադեպը տեղի է ունեցել Էլազիգ քաղաքում: Milliyet թերթի փոխանցմամբ՝ Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները հարձակվել են ՃՈ բաժանմունքի վրա, ինչի հետևանքով 3 ոստիկան մարմնական վնասվածքներ է ստացել: Վերջիններիս հոսպիտալացրել են: Նրանցից մեկի վիճակը գնահատվում է ծանր: Ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել՝ հարձակումն իրականացրած անձանց հայտնաբերելու ուղղությամբ:

Նմանատիպ նյութեր