211652_close_icon
views-count2602 դիտում article-date 23:45 30-07-2015

Քուրդ զինյալները Թուրքիայում 3 թուրք զինվորականների են սպանել

Քուրդ զինյալները Թուրքիայի սահմանային Շըրնաք նահանգում սպանել են 3 թուրք զինվորականների, հաղորդում է rosbalt.ru-ն: Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբը այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել, որում ասված է. «Հուլիսի 30-ին անջատողական ահաբեկչական կազմակերպության իրականացրած հարձակման հետևանքով սպանվել է 3 զինվորական՝ սպա, սերժանտ և զինվոր»: Թուրքիայի իշխանությունների և քրդերի միջև լարվածությունը չափազանց մեծացել է այն բանից հետո, երբ հուլիսի 20-ին ԻՊ գրոհայինները հիմնականում Սուրուչ քաղաքում ահաբեկչություն իրականացրին, որի հետևանքով զոհվեց շուրջ 40 մարդ, իսկ դրանից հետո Թուրքիայի սահմանային նահանգներում քրդերը սպանեցին մի քանի թուրք զինվորականների:

Նմանատիպ նյութեր