211652_close_icon
views-count869 դիտում article-date 10:46 03-09-2015

Եվրախորհրդարանի նախագահը հորդորել է մեծացնել Մոսկվայի նկատմամբ ճնշումը և օգնել Ուկրաինային

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը կոչ է արել Եվրամիությանը պահպանել Ռուսաստանի դեմ պատժամիջոցային ռեժիմի հանդեպ երկկողմ մոտեցումը և աջակցել Ուկրաինային բարեփոխումների հարցում: «Քանի որ Ռուսաստանը և Ուկրաինան հարևաններ են, մենք պետք է ժամանակավոր լուծում գտնենք: Նույնիսկ եթե դա մեզնից մեծ ջանք ու համբերատարություն պահանջի, մենք պարտավոր ենք պահպանել երկկողմ մոտեցումը՝ պահպանել Ռուսաստանի դեմ մեծ ճնշումը և միաժամանակ ավելացնել Ուկրաինայի ներքին բարեփոխումներին ուղղված աջակցությունը»,-նշել է Շուլցը ԵՄ-ի կոնֆերանսում:

Նմանատիպ նյութեր