2651 դիտում
15:20 22-12-2020
Պենտագոնի նախկին ղեկավարը Ջո Բայդենին կոչ է արել մեծացնել Թուրքիայի վրա ճնշումը
ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը ընտրված նախագահ Ջո Բայդենին կոչ է արել մեծացնել Թուրքիայի վրա ճնշումը:
Հոդվածում, որը հրապարակվել է [color=#EF2929]New York Times[/color]-ում, Գեյթսը նշել է, որ ԱՄՆ պատժամիջոցները «լավ սկիզբ էին», սակայն Բայդենը պետք է հեռուն գնա եւ նույնիսկ մտածի Թուրքիային ՆԱՏՕ-ի այլ երկրներից մեկուսացնելու համար միջոցներ ձեռնարկելու մասին: «Թուրքիայի կողմից ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի գնումը՝ չնայած ԱՄՆ-ի նախազգուշացումներին, պետք է հետեւանքներ ունենա: ՆԱՏՕ-ում չկա դրույթ անդամ պետության բացառման մասին, սակայն հնարավոր է ստեղծագործ դիվանագիտություն՝ ներառյալ լիազորությունների դադարեցում կամ այլ պատժիչ միջոցներ»,- գրել է Գեյթսը:
Գեյթսը, ով աշխատել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմում 2006-2011 թվականներին, քննադատել է նաեւ Լիբիայում, Սիրիայում եւ արեւելյան Միջերկրական ծովում Թուրքիայի գործողությունները ՆԱՏՕ-ի այլ անդամների շահերի դեմ:
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
14:30 15-02-2023
Պենտագոնի ղեկավարը կոչ է արել մեծացնել ՀՕՊ համակարգերի մատակարարումներն Ուկրաինային
896 դիտում
17:28 17-01-2023
Հայկ Կոնջորյանը նամակով դիմել է ԱՄՆ կոնգրեսականներիին եւ կոչ է արել մեծացնել Ադրբեջանի նկատմամբ ճնշումը
Այս բաժնից
517 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
550 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1159 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN