211652_close_icon
views-count1192 դիտում article-date 11:23 03-09-2015

Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել. «Ազգային երգ ու պար» առարկան կշարունակվի 6-րդ դասարանում

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր հրաման է ստորագրել` "Հանրակրթական հիմնական դպրոցի 6-րդ դասարանի "Ազգային երգ ու պար" առարկայի ծրագիրը հաստատելու մասին": Համաձայն հրամանի` առարկային 6-րդ դասարանում կհատկացվի տարեկան 51 ժամ, շաբաթը` 1,5 դասաժամ: 6-րդ դասարանում շարունակվելու են նախորդ տարվա ընթացքում սովորողների ձեռք բերած գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքային համակարգի զարգացման ուղղությամբ տարվող ուսումնադաստիարակչական աշխատանքները: Սովորողներն այս դասարանում կծանոթանան համայնքային, ծիսական, հարսանեկան և աշխատանքային պարերին և պարերգերին, կխորացնեն գիտելիքները պաշտամունքային պարերի և պարերգերի մասին, ինչպես նաև կսովորեն մանկական խաղերգեր և հայրենասիրական երգեր: Ծրագրում կարևոր տեղ է հատկացվել որսորդական պարերին և հատկապես ռազմապարերին:

Նմանատիպ նյութեր