211652_close_icon

Զինված հակամարտությունների պատճառով 13 մլն երեխա չի հաճախում դպրոց. ՅՈՒՆԻՍԵՖ

views-count1426 դիտում article-date 15:10 03-09-2015
Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում զինված հակամարտությունների հետեւանքով ավելի քան 13 միլիոն երեխա չի կարող դպրոց հաճախել, ասվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում: Հատկանշական է, որ շատ ներգաղթյալներ լքել են Սիրիան, Իրաքը, Եմենը եւ Լիբիան՝ միայն այն նպատակով, որ իրենց երեխան կարողանա պատշաճ կրթություն ստանալ այլ երկրում: Նշյալ երկրներում ուսուցիչները հիմնականում աշխատանքի չեն գնում, քանի որ զինյալները պարբերաբար հարձակվում են դպրոցների վրա: Բացի այդ, դպրոցների շենքերը հիմնականում ծառայում են որպես ապաստան՝ փախստականների կամ հակամարտող կողմերի համար:

Նմանատիպ նյութեր