211652_close_icon
views-count3942 դիտում article-date 21:11 17-09-2022

Վայոց Ձորում, Գեղարքունիքում և Սյունիքում 25 հազար աշակերտ և 6 հազար երեխա չեն հաճախում դպրոց ու մանկապարտեզ

ՀՀ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մի շարք բնակավայրերում խաթարվել է երեխաների կրթության իրավունքը. ԿԳՄՍՆ-ին որոշում է կայացրել այդ 3 մարզի բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններին ըստ անհրաժեշտության տրամադրել արձակուրդ՝ հետագայում բաց թողնված դասաժամերը լրացնելու պայմանով: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, ընդհանուր առմամբ 172 դպրոցների շուրջ 25 հազար աշակերտ այս պահին չի հաճախում դպրոց, խախտված է նրանց կրթության իրավունքը. «Խոսվում է նաեւ 69 մանկապարտեզների, որտեղ շուրջ 6 հազար երեխաներ կան: Իհարկե, վտանգված է նաեւ այդ բնակավայրերի ուսումնարանների, քոլեջների, նաեւ արտադպրոցական հաստատությունների գործունեությունը»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր