4341 դիտում
20:07 03-09-2015
Արմավիրում 43-ամյա տղամարդը ցախավելով ծեծել է Եվգենյային
43-ամյա Խազալ Քալաշյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզի Տանձուտ գյուղում բնակվող իր ամուսնու եղբոր` Հովհաննես Խուդոյանի տան բակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, ցախավելով ծեծի է ենթարկել Տավուշի մարզի բնակչուհի` Եվգենյա Պողոսյանին` վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել` ՀՀ քր. օր-ի 118 հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը։
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից։
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։
Նմանատիպ նյութեր
1768 դիտում
13:15 17-01-2014
Գեղեցիկ պատկերներ ձյան վրա` ցախավելով
4343 դիտում
19:57 20-06-2014
Արմավիրում 28-ամյա երիտասարդը աղջիկ է փախցրել ու ծեծել
Այս բաժնից
436 դիտում
15:33 18-10-2024
ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանի լիազորությունները դադարեցվել են
391 դիտում
14:53 18-10-2024
Հաստատվել է ուսուցիչների 2024 թվականի կամավոր ատեստավորման ժամանակացույցը