4468 դիտում
08:33 04-09-2015
Զորավարժությունների շրջանակներում նախատեսված առավել ակտիվ գործողությունները տեղի կունենան հենց այսօր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ մեկնարկեցին «Շանթ-2015» լայնամասշտաբ զորավարժությունները։ «Ժողովուրդ»–ի տեղեկություններով, զորավարժությունների շրջանակներում նախատեսված առավել ակտիվ գործողությունները տեղի կունենան հենց այսօր։ Մասնավորապես, Երևանի տարբեր հատվածներում կկազմակերպվեն պատերազմի ժամանակ անհրաժեշտ գործողությունների խաղարկային կրկնություններ՝ մի շարք կարևոր օբյեկտների աշխատակիցներ կտարհանվեն, հիվանդանոցներում հրատապ կավելացվի մահճակալների թիվը՝ ենթադրյալ վիրավորների ընդունման համար, մարզերում խրամատներ կփորեն և այսպես շարունակ։
Սակայն խաղարկային այդ ամբողջ գործընթացները դժվարացնելու է այն, որ կարող է խուճապ առաջացնել ՀՀ բնակչության շրջանում՝ հաշվի առնելով վերջին երկու օրերին սահմանի լարված վիճակը։ Թերևս լրագրողների հիմնական դերը, որոնք առավոտից լուսաբանելու են ՀՀ պաշտպանության նախարարությունում զորավարժությունների հետ կապված ասուլիսները, այն է, որ թույլ չտան՝ բնակչության շրջանում խուճապ սկսվի։ Հուսանք՝ պաշտոնական աղբյուրները կտրամադրեն անհրաժեշտ տեղեկությունները»։
Նմանատիպ նյութեր
3169 դիտում
20:01 28-09-2019
Նիկոլ Փաշինյանը հետևել է զորավարժությունների ընթացքին, դիմել զորավարժությունների մասնակիցներին
3052 դիտում
14:59 11-08-2021
Մեկնարկել է ռուս-չինական զորավարժությունների ակտիվ փուլը
Այս բաժնից
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1825 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»
8895 դիտում
21:19 22-01-2025
ՀՀ Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը «սրտիկել» է լրագրողներին