211652_close_icon
views-count3759 դիտում article-date 11:37 05-09-2015

Սաուդյան Արաբիայի թագավորի համար վաշինգտոնյան հյուրանոց է բերվել ոսկյա կահույք

ԱՄՆ է ժամանել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը, ով պետք է բանակցություններ վարի ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ: Սաուդցի թագավորը հյուրընկալվել է Վաշինգտոնի Four Seasons հյուրանոցային համալիրում: Թագավորի հետ ԱՄՆ է ժամանել նրան սպասարկող ողջ կազմը՝ շուրջ 1000 մարդ: Հատուկ հյուրերի համար հյուրանոց են բերվել ոսկյա կահույք, հայելիներ, ջահեր և նույնիսկ ոսկյա կախիչներ՝ գլխարկների համար: Իրազեկ աղբյուրը հայտնել է, որ նույնիսկ հյուրանոցի ողջ հատակը պատել են կարմիր գորգերով, որպեսզի «միապետական ոտքը չդիպչի հատակին»: Թագավորի և նրա ողջ անձնակազմի համար մի քանի օրով հյուրանոցն ամբողջությամբ վարձակալվել է:

Նմանատիպ նյութեր