211652_close_icon
views-count2653 դիտում article-date 15:29 21-02-2015

41-ամյա Գոռը, ամուսնալուծության մեջ մեղադրելով մորը, դաժան ծեծի է ենթարկել նրան

41-ամյա Գոռ Միքայելյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մորը` Ծովինար Գրիգորյանին, մեղադրելով իր ամուսնալուծության մեջ, պարբերաբար վիճաբանել է նրա հետ, իսկ հերթական վիճաբանության ժամանակ վերջինիս մարմնական վնասվածք հասցնելու դիտավորությամբ ձեռքով մի քանի անգամ հարվածել է նրա գլխին՝ պատճառելով առողջությանը ծանր վնաս: Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկաան օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբվ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանից:

Նմանատիպ նյութեր