Բուխարեստի քաղաքապետը ձերբակալվել է
Ռումինիայի հակակոռուպցիոն հանձնաժողովը կիրակի գիշերը ձերբակալել է Բուխարեստի քաղաքապետ Սորին Միրչեա Օպրեսկուին՝ քաղաքային իշխանությունների հետ աշխատող ընկերություններից 25 հազար ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու կասկածանքով:
Հանձնաժողովի հայտարարության համաձայն, 2013-15 թվականներին ընկերությունները, որոնք պայմանագրով աշխատել են քաղաքային իշխանության հետ, ստիպված են եղել իրենց եկամտի 70 տոկոսը տալ բարձրաստիճան չինովիկներին: Միաժամանակ, կաշառքի 10 տոկոսը ստացել է հենց Օպերսկուն:
Վերջինի ներկայացուցիչը դեռ չի մեկնաբանել: