67573 դիտում
19:49 06-09-2015
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Բանկի աշխատակիցը «Toyota Land Cruiser»-ով կողաշրջվել է. կա 1 զոհ, 2 վիրավոր ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:40-ի սահմաններում Խնձորեսկ գյուղի բնակիչ 22-ամյա Հայարփի Արզանյանը իր վարած «Toyota Land Cruiser» մակնիշի 44 QO 744 համարանիշի ավտոմեքենայով Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 8-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվելով հայտնվել Խնձորեսկ գյուղի «քարդաշ» կոչվող տեղանքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևաքով Հ. Արզանյանը, նրա ուղևոր, համագյուղացի 40-ամյա Նազելի Առաքելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի հիվանդանոց, իսկ մյուս ուղևորուհի, նույնպես համագյուղացի 30-ամյա Անուշ Բունիաթյանը տեղում մահացել է:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի և հրամանատարի տեղակալ Գեղամ Մարգարյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր են ժամանել քննիչները՝ ավագ քննիչ Ա. Մանուչարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քր.Օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթևելության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել մարդու մահ) հատկանիշներով:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Հ. Արզանյանը աշխատում է «Արարատբանկ»-ի Գորիսի մասնաճյուղում, վիրավոր Ն. Առաքելյանը Խնձորեսկի միջնակարգ դպրոցում պատմության ուսուցչուհի է, իսկ մահացած Ա. Բունիաթյանը նույն դպրոցում օտար լեզվի ուսուցչուհի էր:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+