104346 դիտում
12:46 19-08-2023
Ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. Toyota Land Cruiser Prado-ն բախվել է քարերին և կողաշրջվել. կա 1 զոհ, 4 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 11:20-ի սահմաններում Toyota Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ավոտճանապարհի Սառնակունք-Սպանդարյան գյուղերի հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սիսիան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և ճանպարհատրանսպորտային պատահարների գործերով վարչական վարույթի իրականացման խմբի ավագ տեսուչ Սուրեն Վարդանյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անտոն Անտոնյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գոռ Թովմասյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեկան վարույթ:
Ոստիանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ մահացածը երիտասարդ աղջիկ է, նա և վիրավորները Բելառուսի Հանրապետության քաղաքացիներ են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+