1598 դիտում
14:14 07-09-2015
«Լավագույն մարզական ընտանիք 2015»-ի երևանյան մասնակիցները մեկնել են Ծաղկաձոր
ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք 2015» հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցելու նպատակով Երևանը ներկայացնող 12 ընտանիք սեպտեմբերի 6-ին մեկնել է Ծաղկաձորի գլխավոր մարզաբազա: Ե
րևանյան մարզական պատվիրակությանն ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը նշել է, որ Երևանի քաղաքապետարանը և անձամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ամեն ինչ արել են, որ երևանյան ընտանիքները բարոյահոգեբանական ու ֆիզիկական բարձր պատրաստվածությամբ մասնակցեն այս պատասխանատու ու պատվաբեր մրցույթին, որի անցկացման նախորդ 11 տարիների ընթացքում մշտապես առաջինն ու առաջատարն են եղել երևանցիները: Յուրի Մամիկոնյանը հույս է հայտնել, որ այս տարի ևս երևանցիները հուսախաբ չեն անի իրենց երկրպագուներին, ու արդեն երկրորդ տարին ընդհանուր թիմային հաշվարկով խաղարկվող Հայաստանի Հանրապետության նախագահի գլխավոր մրցանակ գավաթը երկրորդ անգամ անընդմեջ կհանգրվանի Երևանի քաղաքապետարանում:
Մրցույթի մասնակիցներն իրենց հերթին վստահեցրել են, որ ի դեմս Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Երևանի քաղաքապետարանն ամեն ինչ արել է հաջող մրցելույթներ ունենալու համար և հավաստիացրել, որ կանեն ամեն ինչ՝ մայրաքաղաքի մարզական պատիվը բարձր պահելու համար: Մրցույթն անցկացվում է չորս տարիքային խմբերով` խաղային փոխանցումավազք 30մ., վարժություն բասկետբոլի գնդակով, խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով, հեռացատկ (տեղից), խաղային փոխանցումավազք 80 մ. (15մ.+25մ.+40մ.), հավաքիր «ՀԱՂԹԱՆԱԿ» բառը և հրաձգություն (վերջինս երրորդ ու չորրորդ տարիքային խմբերի համար օդամղիչ հրացանով) մրցաձևերից:
Սեպտեմբերի 12-ին Ծաղկաձորում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ մրցանակները կհանձնի Հայաստանի լավագույն մարզական ընտանիքներին, իսկ գլխավոր մրցանակ գավաթը՝ ընդհանուր հաշվարկով հաղթող պատվիրակությանը: 2014 թվականից այս մրցույթին առանձին հաշվարկով մասնակցում են նաև հաշմանդամ ունեցող ընտանիքները:
[b]Երևանի քաղաքապետարան[/b]
Նմանատիպ նյութեր
3280 դիտում
12:00 18-07-2016
«Լավագույն մարզական ընտանիք 2016»-ի երևանյան մասնակիցները մեկնել են Ծաղկաձոր. լուսանկարներ
1189 դիտում
14:50 21-07-2014
«Լավագույն մարզական ընտանիք-2014»-ի երևանյան փուլի հաղթողները մեկնել են Ծաղկաձոր՝ մասնակցելու եզրափակիչ փուլին
Այս բաժնից
880 դիտում
22:02 18-10-2024
Հանկարծամահ է եղել հայ արվեստագետ Վահան Թելբյանը
736 դիտում
21:09 18-10-2024
Աղետների ռիսկի նվազեցման միջազգային օրվան նվիրված աշխատաժողով Լոռու մարզում