211652_close_icon
views-count1470 դիտում article-date 19:52 07-09-2015

Փաստաբանների պալատի դրոշը ծածանվել է Կազբեկ լեռան գագաթին. ֆոտոշարք

Փաստաբան Լևոն Հովհաննիսյանը (արտոնագիր 1789) սիրում է զբաղվել լեռնագնացությամբ: Վերջին տարիներին նա հաղթահարել է բազմաթիվ լեռնագագաթներ Հայաստանում և Արևմտյան Հայաստանում: Փաստաբանը բոլոր գագաթները հաղթահարելիս ծածանել է Փաստաբանների պալատի դրոշը: Մինչ օրս Փաստաբանների պալատի դրոշը 2008թ. ծածանվել է Արարատ, 2012թ. Արագած և 2013թ. Սիփան լեռների գագաթներին: Սեպտեմբերի 2-ին Լևոն Հովհաննիսյանը 4 հոգանոց արշավախմբի կազմում հաղթահարել է Կազբեկ լեռնագագաթը, որը համարվում է Հարավային Կովկասի ամենաբարձր լեռնագագաթներից մեկը: [b]Հ. Գ. [/b] Կազբեկ  լեռնագագաթ Մեծ Կովկասի լեռնաշղթայում, գտնվում է Վրաստանի Հանրապետության տարածքում։ Բարձրությունը 5033 մ է։ Անվանումը տվել են ռուսները 19-րդ դարի սկզբին։ Մինչև ռուսների գալը լեռանգյուղին տիրում էր տեղացի իշխան Կազիբեկը, որի անունով էլ աուլը կոչվեց Կազիբեկի, իսկ աուլի անունով էլ դիմացի լեռը՝ Կազբեկ։ Վրացերենով լեռը կոչվում է Մղինվարշվերի, որը նշանակում է «սառցային լեռ», իսկ օսեթերեն՝ Ուրսխոխ՝ «սպիտակ լեռ»։ Լուսանկարները Լևոն Հովհաննիսյանի անձնական արխիվից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր