6174 դիտում
23:27 14-09-2018
Դնեպրի քաղաքի օրվա տոնակատարությանը ծածանվել է Հայաստանի 20 մետրանոց դրոշը
«Դնեպրոպետրովսկի մարզի հայ երիտասարդներ» հ/կ-ի ներկայացուցիչները, կիրակնօրյա դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները, հայ համայնքի ակտիվիստները մասնակցել են Դնեպր քաղաքի օրվա տոնակատարությանը։
Ինչպես հաղորդում է AnalitikaUA.net կայքը, ավանդական տարազներով և թեմատիկ շապիկներով շուրջ 80 հայ տոնական երթի ժամանակ ներկայացրեցին պատմական հայրենիքի մշակույթը՝ ազգային երաժշտական գործիքները, երաժշտությունը և պարերը։ Ակտիվիստները ծածանեցին նաև 20 մետրանոց ՀՀ դրոշը։
«Մենք ցույց տվեցինք, որ հայերը իրենց ներդրումն ունեն Դնեպրի մշակույթի զարգացման, տարածաշրջանի երիտասարդների միասնականության գործում։ Մենք ցույց տվեցինք, որ պատրաստ ենք մեր քաղաքի հետ շարժվել առաջ։ Երթին մասնակցությունը նաև ևս մեկ առիթ էր ազգովի համախմբվելու»,- ասում է Դնեպրի հայ երիտասարդների միության ղեկավար Նաիրա Կազեյանը։
Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը՝ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ, միակ կառույցն է, որ միավորում է Ուկրաինայում գործող բորոր համայնքները և հայկական կազմակերպությունները։
Նմանատիպ նյութեր
1470 դիտում
19:52 07-09-2015
Փաստաբանների պալատի դրոշը ծածանվել է Կազբեկ լեռան գագաթին. ֆոտոշարք
1651 դիտում
10:16 12-06-2023
Ուկրաինայի դրոշը ծածանվել է Դոնեցկի մարզի ևս մեկ բնակավայրի վրա
1006 դիտում
10:54 02-06-2024
Ֆրանսիայի Նոր Կալեդոնիայում ընթացող անջատողական բողոքի ակցիաներին ծածանվել է Ադրբեջանի դրոշը. հայտարարություն
Այս բաժնից
910 դիտում
21:53 18-12-2024
ԱՄՆ-ն մտադիր է պահպանել Չինաստանի հետ կապի բաց ուղիները
937 դիտում
20:59 18-12-2024
Մուրմանսկի մարզում մարդատար գնացքը բախվել է բեռնատարին. կան տուժածներ
886 դիտում
19:17 18-12-2024
12 տարվա դադարից հետո նախատեսվում է վերաբացել Մերսին-Հալեպ երկաթգիծը