1243 դիտում
22:19 07-09-2015
Երիտասարդական խորհրդարանի անդամներին հանձնվեցին վկայականներ
ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ԱԺ Երիտասարդական Խորհրդարանի նոր անդամներին հանձնեց պատգամավորական մանդատները:
Կարևորելով երիտասարդների ներգրավվածությունը քաղաքական և հասարակական գործընթացներու: ԲՀԿտեղեկացրեց, որ կուսակցության ղեկավար մարմնի քննարկումների արդյունքում արդեն իսկ ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ, որոնք նպաստելու են երիտասարդների գիտելիքների շարունակական բարձրացմանն ու փորձի փոխանակմանը:
ԲՀԿ երիտասարդները մասնակցելու են լիդերության դպրոցի կազմակերպած դասընթացներին, որտեղ քաղաքագիտական պրակտիկ գիտելիքներ ստանալու հնարավորություն կունենան: Ըստ ԲՀԿ նախագահի` անչափ կարևոր է կուսակցական գրագետ սերնդափոխությունը, ինչը ԲՀԿ-ի համար կարևոր խնդիր է:
Տեղեկացվեց նաև, որ Եվրոպական խորհրդարանի և ԵԽԽՎ պատգամավորների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն ԲՀԿ լիդերության դպրոցում դասընթացներ և սեմինարներ անցկացնելու համար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել կազմակերպել բացառիկ աշխատանքային հանդիպում-քննարկում ԵԽԽՎ պատգամավորների և ԱԺ երիտասարդական խորհրդարանի պատգամավորների միջև:
Ինչպես նաև նախատեսվում է երիտասարդական քաղաքականությանն ուղղված մի շարք այլ նախաձեռնություններ և ծրագրեր:
Նմանատիպ նյութեր
881 դիտում
23:23 19-01-2023
Շիրակի մարզի պարեկներին ու հրամանատարական կազմին հանձնվեցին վկայականներ և հուշանվերներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10515 դիտում
22:10 14-04-2017
ՀՀ Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամներին ընդունել է Արցախի խորհրդարանի նախագահը
Այս բաժնից
568 դիտում
10:03 19-10-2024
Այս տարվա առաջին 9 ամսում ավելի քան 16 հազար մարդ է դիմել ՀՀ քաղաքացիության համար
970 դիտում
23:26 18-10-2024
Քաղաքաշինական նորմերի բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել Սյունիքում